Posts tagged ‘viktoria aleksanyan’

January 16, 2010

21 grams of sun in a camel 21 грамм солнца в верблюде


Замерзший верблюд по квадратной плите одинокой дороги. На сизом травертине – снег. Снежные кубики. В каждом кубике – слеза, подобранная с земли теплым воздухом. Красное в полоску небо. Ни шума, ни гула. Воздух молчит, слушает : хруст ватных кубиков под копытами. Сахарная вата. Розовая от света небосклона и мерзлая от первого холода. Сладкий снег. Верблюд не идет, танцует: потряхивает и качает головой , подгибает тонкое тело и копыта, уткнувшись мордой вверх. Провожает закат. Сладкая вата тает под ногами в шербет. Сладкая смерть солнца… Небо поседело. Проседь облаков. Сумерки цвета сушеной хурмы. Верблюд мерзнет. Шатается. Плачет. Сладкие слезы его липнут к шерсти.

Сверху на  верблюда тихо приземлилось воронье перо. Упало на голову, пером вверх…

У Великой Пропасти Гнева сидел индеец и не курил трубку. Сидел, смотрел на снег …

– Откуда снег, верблюд?

– Это наша смерть, хозяин…

– Я не хозяин тебе. Я никого не приручаю. Не приручил и орла… И не возложил на него ничего, а дал свободу.

– Орел потерял свое перо, оно у меня на голове…

– Это не орел, это ворон потерял перо. Его убил орел.

– А почему убил?

– Потому что они вдвоем полюбили одно и тоже – небо. Ворон говорил, что оно из пепла, а орел – что из кости. А перо  – знак нам, мы пишем историю пепла и кости. Это – история жизни. Она и есть из пепла и кости.

– А солнце?

-А солнце – это то, что нам остается.

– Оно тоже из пепла и кости?

– Все есть из пепла и кости.

– Я не верю.

– Не верь, если не хочешь знать. Если поверишь ты, то я перестану. Я возложу всю веру на тебя и успокоюсь, что есть кто-то, кто верит. Вера рождает свободу и превращается в знание…  ворон умер,  а свобода досталась орлу.

– Мне будет тяжело… Мне будет сложно верить одному….

– Да . Но ты будешь искать кого-нибудь, чтобы сбросить ее с себя. И когда найдешь, тебе станет легче, ты освободишься…

Тишина. Закат ушел в небытие…

– … Нет, я не освобожусь. Потому что останешься ты, индеец, тот кто подарил мне когда-то веру, от которой я стал свободным. Мы встретим друг друга и скажем, что нас сближает то, что в нас осталось друг от друга. Это энергия. Она не растворяется, не расщипляется, не исчезает. Это семя, которое все сеют друг в друга. Семя растет, дает росток, лист, стебель, бутон. Он пахнет, раскрывая лепестки миру, отдается солнцу, а потом умирает. Стебель засыхает, но остается семя. Сладкое, как кость и легкое , как пепел… [21 грамм, любовь] …

November 8, 2009

Two chapters from my book


Իրար հեքիաթը չպատմած  ու սառը անկողին մտած

Մի օր մենք կվազենք առաջ` անուշ քնած,  Մասիսից  ցած …

Գուցե դառնա մեր սիրտը քար,

Թռիչքի մեջ` քաղցր պայքար,

Վայրկյանի ցավ – առջևը` մահ

Մահի մեջ էլ` անվերջ մի պահ…

Ուզում եմ զգալ քեզ իմ գրկում,

Գրկիդ մեջ տրվել քամուն,

Իրար գրկած, Աստծուց թաքուն,

Գրկենք հողը ` վերջին մեր տուն:

–          Տուր քշեմ:

–          Չես կարա: Կնկնես, հետո  ստիպված եմ լինելու քեզ գրկած տուն տանել:

–          Էլ  ի՞նչ կուզես:

–          Մի հատ պաչիկ:

–          Պաչիկ չկա, չափալախնա մնացել:

–          Բա պաչիկներդ ու՞մես բաժանել, որ :

–          Ոչ մեկին:

–          Ուրեմն իմնեն:

–          Ոչ մի բան էլ քոնը չեն: Խելոք մնա: Դե վեր կաց, տուր քշեմ:

–          Ասեցի` կնկնես: Նստի հետևը, միասին կքշենք:

Աղջիկ ու տղա հեծանվի վրա: Քի՞չ պատճառ կա բակով պտույտ տալու: Պատճառները` ինչքան ցանկանաս… Քի՞չ է` աղջիկը սիրահարված է, իսկ տղան չի կարող անտարբեր մնալ նրա  հմայքին, աղջիկը խելացի է, իսկ տղան` խորամանկ, տղան ցանկանում է խաղալ, իսկ աղջիկը` պատերազմել ու հաղթել:

“Իմ անունը Նազելի է ` Նանա: Չգիտեմ` սիրահարված էի, թե սիրում էի, նույնիսկ կասեի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը. ինչ-որ մի երրորդ զգացում, որին  նաև միախառնված է զզվանքը, այո հենց զզվանք, ոչ թե ատելություն: Այլ կերպ չեմ կարող բնորոշել իմ առաջին սերը` զգացմունքս Արոյի նկատմամբ,սկսած այն տարիներից,երբ ամեն ինչ դեռ պարզ բառերով էինք արտահայտում…և մինչև հիմա: Մինչև հիմա:”

Արո՞: Ի՞նչ է ասել Արո. մի տղա` ճարպիկ և խորամանկ, մի դերասան ու ճարտասան, բայց անաստված: Էհ, ո՞րտեղից տասնհինգ տարեկան տղային Աստված, այն էլ այնպիսի գեղեցիկ, որ ողջ բակի աղջիկները թաքուն սիրում ու ատում էին նրան: Նույնիսկ տղաները, նրա մտերիմ ընկերները, կողքից Արոյով զմայլվելով և անընդհատ ընդգրկելով բոլոր զվարճանքների մեջ, հոգու խորքում չէին սիրում նրան:

Այսպես թաղով պտույտ տալով, գայթակղության քամով քշվածները բռնեցին ձորը տանող ճանապարհը: Ձորաբերանին կանգ առան: Կանգ առան նաև Նանայի գլխավերևի` թույլ նշմարվող առաջին աստղերը, լուսինը, հեռվում մայրամուտը ճանապարհող  ամպերը,  դեմքը դաղող քամին, որը բուրում էր ամառվա երեկոյով և այսքան մոտիկ Արոյի` վերնաշապիկից եկող լվացքի փոշու հոտով:

–          Ձորի ռեստորանում հարսանիքա: Մի քիչ էլ որ մնանք սալյուտ կնայենք:

–          Արո, ոչ մի սալյուտ չեմ ուզում, արի հետ գնանք:

–          Դե սպասի, հազիվ էլ եկել ենք, կարողա էլ չտեսնվենք, չէ՞: Ե՞րբ ես բա գնում:

–          Երկու շաբաթից: Հավատս էլ չի գալիս, պատկերացնու՞մ ես ինձ Ամերիկայում:

–          Հա, լավ էլ պատկերացնում եմ, կգնաս ու ամեն տեսածիդ կասես “Wօw!!!!!”

–          Ոչ մի “վաու” էլ չեմ ասի: Էտ ի՞նչ պիտի տեսնեմ, որ:

–          Մաք Դոնալդս, կավբոյ տղեք…Սխալա էլի… – և Արոն մտահոգված տեսք ընդունեց:

–          Ի՞նչնա սխալ:

–          Սխալա, որ էսքան տանջվում ենք ստեղ աղջկան հասնելու համար, իսկ ինքը գնումա ըտեղի տղեքի բաժինը դառնա…

–          Ես ոչ մեկի բաժին չեմ կարող դառնալ, մարդուն բաժին չեն սարքում, կենդանիներ չենք, բառերդ չափավորիր…

–          Էէէէ, դեռ ի՞նչ գիտես…թե՞ գիտես… – և նա փորձող ու խորամանկ հայացքով նայեց Նանային,- կարողա՞ շատ բան գիտես, ինձ էլ ասես…

–          Գիտեմ, որ քեզնից փչացած երևի ամբողջ Ամերիկայում էլ չգտնեմ:

–          Դե ասածդ լավ հիշի հիմա, գնաս մի քիչ ընդեղի ժողովրդի հետ շփվես` ես քեզ անմեղ հրեշտակ կթվամ, դե տենց էլ կա . անմեղ հրեշտակ եմ ելի…- և Արոն ամուր սեղմեց Նանոյի ձեռքը, այպես, որ աղջիկը կամացուկ “ախ” հանեց ցավից: – Դեռ պարզ էլ չի, ովա մեզնից ում փչացնելու, երբ վերադառնաս, – ավելացրեց տղան:

–          Դու զզվելի ես: Ես փոշմանեցի, որ քո հետ  եկա:

–          Հեչ էլ չես փոշմանել:

–          Էնել ոնց:

–          Լա-ավ: Բայց լսելես չէ՞, ասում են. արածի համար չի, որ փոշմանում են, այլ չարածի:

–           Հետո՞ ինչ…

–          Հետո այն, որ եթե հիմա չգայինք այստեղ, ես քեզ չեի ասի, որ դուրս գալիս ես ու ես ուզում եմ քեզ գնալուցդ առաջ մի հատ պաչել:

Նանան կարմրեց մինչև ականջի ծայրերը:

“Մինչև հիմա հիշում եմ, թե ինքան կցանկանայի երջանկությունից գոռալ այդ պահին, գոռալ “արիիիիի” , որ այդ րոպեին մոտենար և առաջին համբույրս իրեն տայի, որ նա վառվեր ինձնով և այլևս չկարողանար մողանալ ոչ ինձ, ոչ էլ կախարդիչ համբույրս: Բայց փոխարենը մի ապտակ տվեցի նրան ինձ այսքան ամաչացնելու համար և ցածր ասացի` լկտի”:

-Պահո: Դու լկտիությունը խառնում ես սրտիս ցանկությունների հետ: Ի՞նչ անեմ, որ սիրտս ինձ թելադրումա…չեմ ասի, ինչա թելադրում:

– Դու կենդանի ես, – եզրակացրեց Նանան:

– Բայց ի՞նչի ես տենց կարծիքի իմ մասին: Ի՞նչ վատ բան եմ քեզ արել:

– Դու աղջիկների հետ խաղեր ես տալիս, հետո գնում ես նրանց հետ մութ տեղերում ինչեր ասես անում:

– Ո՞վ ասեց:

– Ինքսեմ տեսել, ոնց եք Լուսոյի հետ մեր տան մոտ իրար ուտում:

– Հա՞: Լավ ես արել տեսել ես: Ուտվողներին ուտում եմ: Դա ուրիշա, իսկ դու` լրիվ ուրիշ: Համ էլ, ինչա իրավունք չունե՞ի:

– Չէ, իհարկե ունեիր, դու բոլոր աղջիկների վրա ունես քո իրավունքները, հեՙչ: Բայց լավ իմացի, ես քո հետ երբեք ոչ մի կապ չեմ ունենա:

– Մի ասա էն, ինչ հաստատ չգիտես: Բախտը միայն Աստվածա բաժանում:

– Բա՞խտը: Հա, իսկ դժբախտություններն էլ մարդն ինքն իրանա բաժանում…

– Էէէէ, շատ խելոք ես, դրա համար էլ դուրս գալիս ես:

– Դուր գալը դեռ քիչա…

– Ամեն ինչ իրա ժամանակին:

– Նենց ես ասում, ոնց որ քեզնից բան եմ սպասում:

– Ի միջի այլոց, լավ կլիներ սպասեիր, հիմա չեմ կարող սիրել…Դեռ շուտա:

– Լավ կլիներ լեզվիդ չտայիր, թե չէ մի հատ էլ կստանաս:

– Նան, էսքան եկել ենք, խոսում ենք, մի ամսից էլ գնում ես Ամերիկաները, ի՞նչ ես ուզում` քեզ սիրահարվե՞մ ու մի տարի գժի պես ստեղից ընդեղ ինձ քցե՞մ: Հետո էլ գաս ասես ձեր ըտեղի հարևան Ջեյսմսիկին ես սիրում:

–  Ուուուֆ, գնացի ես, հա: Ի՞նչ ես անկապ դուրս տալիս: Դեռ շուտա, ես իմ ինչ…Ասածդ ի՞նչա: Գնա քո Լուսոների մոտ: Իրանք քեզ ավելի լավ են հասկանում ըստ երևույթի: Ինձ հանգիստ թող:

–  Ասա, որ ես դուրդ չեմ գալիս: Ես կգնամ:

–   Դու դուրս չես գալիս, Արո: Գնա: Скатертью дорожка.

–    Հորս արև, թե սուտ չես ասում:

Եվ մինչև Նազելին կառարկեր, նա արագ համբուրեց աղջկա այտը, նստեց հեծանիվը ու հեռացավ:

“Մենք իրար լրիվ օտար ենք: Դու երբեք չես հասկանա իմ բառերի իմաստը, իմ տարօրինակ պատասխաները , թախծոտ ժպիտս, իմ լռությունը… Դու սովոր չես բացատրվել, դու սիրում ես համոզել, համոզելով` հաղթել:

Ես սիրահարված եմ քեզ…ափսոս, որ այդքանը քեզ երբեք չեմ ասի…դու չես հասկանա, կնդունես իբրև մի հերթական հաղթանակ, կսեփականացնես իմ զգացմունքը, կդնես գրպանդ ու մի օր կմոռանաս սրճարանի սեղանի վրա…”

Նազելին գրելով իր օրագրի` սիրո թախիծով լցված հերթական տողերը, արցունքը սրբեց, հետո երկար նայելով պատուհանից դուրս, ինքն իր մտքերից իրեն մի պահ ուժեղ զգաց և խորաթափանց հայացք գցելող ապակու հայելուց իրեն նայող սեփական դեմքին, ունքերը կիտեց, շուրթերն իրար հավաքեց ու փակեց օրագիրը:

Ch.2

Նազելին ապրում էր մոր , քրոջ ու պապի հետ իր անհայտ կորած քեռու սեփական երկհարկանի կիսաքանդ տանը: Այդ տունը նման էր մի փշրվող բարձր կրպակի, ուներ փոքրիկ մի բակ, երկու թթենի ու մեկ վարդի թուփ: Եվ չնայած շքեղության իսպառ բացակայության, երեկոյան այստեղ հավաքվում էին բակի գրեթե ողջ տղերքը` Վակոյի ընկերները, որոնցից մի քանիսը հատուկ գալիս էին Նազելիին տեսնելու համար: Մինչև ուշ գիշեր այստեղ, լավագույն դեպքում, բլոտ ու պոտեր էին խաղում, իսկ վատագույն դեպքում բարձրաձայն վիճաբանվում: Նազելին մեկ-մեկ դուրս էր գալիս, տղաներին սուրճ տալիս, նրանց հետ խոսում կամ խաղում:

Մայրը`Անժելան, ռուսերենի դասատու էր ժամանակին, սակայն հիմա մի հարուստի տանը սպասուհի էր աշխատում: Հայրը հայտնի նկարիչ էր, սակայն սոված ու կնոջից բաժանված` սուրբ ազատության մեջ մուսաներ էր ընդունում իր քաղաքամիջի արիստոկրատ բնակարանում: Նազելիին նա սրտանց սիրում էր, բայց անապահովության պատճառող կաշկանդվում աղջկանից և նույնիսկ մեկ-մեկ խուսափում նրանից: Համլետը բժիշկ էր, սակայն արդեն թոշակի անցած:

Նազելին տասնհինգ տարեկան էր, գերազանց սովորում էր դպրոցում և պատրաստվում էր  փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնել ուղիղ մեկ ամսից:

Նազելին մտամոլոր տուն էր վերադառնում: Ճանապարհին երեխայի հեկեկանք լսեց և, գուշակելով իր քույրիկի` Սեդայի ձայնը, շտապեց հասնել այնտեղ, որտեղից լսվում էր լացը: Սեդան` գետնին նստած, պատառոտած շորերով տիկնիկը ձեռքին, աչքերն արդեն չորացած, միայնակ հեկեկում էր:

-Ի՞նչա պատահել, – հուզված բացականչեց Նազելին, ու մոտ վազելով քույրիկին, վեր բարձրացրեց նրան ու թափ տվեց նրա շորերի հողն ու թոշին,- արի, գնացինք, ճանապարհին կպատմես:

– Էս Արմանը ասեց… ասեց, արի գնանք ձեր տուն մառոժնի ուտելու ու DVD-ով մուլտիկ նայելու, ես էլ ասեցի, մենք ոչ մառոժնի ունենք, ոչ էլ մուլտիկ, ու սաղ սկսեցին վրես ծիծաղալ, Հայկոն էլ: Հետո Իլոնան ասեց, որ իմ կուկլան գեշա, ես էլ ասեցի, որ գեշը ինքնա, իսկ ինքը վերցրեց կուկլան ջարդեց, շորերն էլ ճղճղեց ու հետո սաղ գնացին Կարենչիկի տուն, ինձ էլ չկանչեցին…-ու Սեդան նոր թափով սկսեց լաց լինել:

Արցունքները պատուհանի ապակիով հոսող ջրի պես ծորում էին նրա թուխ և հարթ դեմքով և կեղտի ակոսներ թողնում իրենց հետևից: Աղջիկը գրեթե ողբում էր, նրա փոքրիկ աշխարհը շուռ էր եկել, ջարդվել, ինչպես իր տիկնիկը, պաղպաղակի պատճառով, այն պատճառով, որ նրանք վատ էին ապրում և Սեդային խանութից հյութեր, կոնֆետ ու քաղցրավենիք գրեթե չէին առնում….Իսկ եթե առնում էին, դրանք իրոք որ մանկական երջանկության ու երանության պահեր էին…

– Սեդուլ, մի լացի, լսում ես՞: Ես կգնամ Ամերիկա կգամ, քեզ լիքը լավ բաներ կբերեմ: Հիշու՞մ ես էրեկվա ժուռնալի նկարները, արի գնանք տուն նորից նայենք, դու ընտրի ընտեղից ինչես ուզում ու ինձ հաստատ ասա, լավ՞:

-Չեեե:

– Սեդուլ՞:

– Էլ չեմ ուզում տենց լինի: Ոչմի բան չեմ ուզում: Իրանք հիմա մուլտիկ են նայում: – Սեդան շարունակում էր լաց լինել:

– Չէ Սեդ, էյսպես հաստատ չեղավ: Հայկոն չի թողնի իրանք քեզ մի անգամ ել նեղացնեն, ինքը ուղղակի դեռ չի հասկացել բանը ինչումնա, համել ես ու դու հիմա կգնանք Կարենչիկենց մոտ:

Կարենչիկենք ապրում էին Նազելիենց տան կողքի շենքում, մի գեղեցիկ բնակարանում: Դուռը բացեց դայակ-խոհարարուհին և տեսնելող լացած Սեդային զարմացած դեմք ընդունեց.

–          Այդ ի՞նչ է եղել: Բան է պատահել, – հարցրեց նա:

–          Չե, մենք ուղղակի ձեզ հյուր ենք եկել, եթե կարելի է, – պատասխանեց Նազելին:

–          Հա, հա, մտեք, – նույնքան զարմացած պատասխանեց դայակը:

–          Իսկ էրեխեքն այստե՞ղ են, – փոքր ինչ բարձրաձայնելով ասաց Նազելին:

–          Չեե, հենց նոր գնացին դուրս խաղալու: Ինչ աղմկոտ են, անհնարինա: Բայց ես զգում եմ Սեդային մի բան պատահելա, մի տեսակ տխրածա, հա՞ Սեդա: Ուզու՞մ եք ես հիմա Կարենի ձեռքին  զանգեմ, տուն կանչեմ, հա՞:

–          Այո, լավ կանեիք, մերսի, – ասաց Նազելին ինքն իրեն մտածելով, որ հեռախոսի հետ մեկտեղ այդ տղային արդեն կարելի էր սեփական քարտուղարուհի վարձել, որ զանգերին պատասխանի ու  բոլոր հարցերը լուծի…

–          Ասեց, որ բարձրանումա, – Նազելիի մտքերը շեղեց դայակը:

–          Շատ լավ:

Կարենչիկը եկավ հետաքրքրությամբ լցված և տեսնելով Նազելիին ու Սեդային միանգամից հարձակման անցավ.

–          Ես ոչ մի բան Սեդաին չեմ ասել, թող ինքը ասի, ես տեսա որ սաղ սկսեցին կռվել ու ասեցի, որ գնանք մեր տուն, որ կռիվ չլնի, սաղ մուլտ էին ուզում, դրա համար եկանք մեր տուն ու որ Արմանչիկն էլ…..

–          Սպասի Կարեն, մի շարունակի, ես դեռ չեմ խոսել, – կանգնեցրեց նրա խոսքը Նազելին, – դու երևի բոլորի նման ես, իսկ ես կարծում էի դու արդեն մեծ տղամարդ ես, բայց չէ, տեսնում եմ, որ երևի դեռ չէ…

–          Հա բայց…

–          Սպասի, խոսքս մի կտրի, դու գիտես, որ Սեդուլը մեջներիցդ ամենափոքրնա, դու գիտես որ ես չեմ կարող անընդհատ հետևել, թե ինչպեսեք դուք խաղում, ում ինչեք ասում, ոչ էլ քո քույրնա կարող, մենք արդեն մեծենք ու դու որպես բոլոր երեխաներից ամենաավագը կրում ես այդ պատասխանատվությունը քո վրա, ասեմ իմանաս, այո, դու մեզ, մեծերիս, ամենամոտիկն ես, ուրեմն քեզնից ել պատասխան ենք ուզելու, այդ պատճառով պիտի տղամարդ լինես ու Սեդուլին քույրիկիդ պես պաշտպանես, եղա՞վ:

–          Հա, եղավ:

–          Այդ ժամանակ մեծ տղաների հետ կմոտիկանաս, ես ինքս խոստանում եմ, որ կպատմեմ նրանց քո մասին ու կմոտեցնեմ իրանց, լա՞վ:

–          Ըհը, լավ: Արի, Սեդուլ, քեզ էլ ոչ մեկը մատով չի կպնի, ոչ էլ բան կասի:

–          Ապրես, հասկացար: Դե հիմա գնացեք, խաղացեք, գիտեմ, որ դու քո ասածի տերը կլինես:

–          Հա, ասեցի կլինեմ, -ասեց Կարենն ու վերցնելով Սեդայի ձեռքը դուրս գնաց: